Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին

22.04.2021, 19:46
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որի հետևանքով տարածաշրջանը կրկին կարող է հայտնվել պատերազմի եզրին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին։

Загружается новость ... "Лево"

Օրերս Ալիևը հայտարարել է, որ «նոր տրանսպորտային միջանցքն անցնելու է Ադրբեջանի «պատմական տարածքով»` Զանգեզուրով (Սյունիքի մարզ)` կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ»։ Նա հայտարարել է, որ «եթե Հայաստանը չհամաձայնվի Հայաստանի Սյունիքի մարզով Զանգեզուրի միջանցքի կառուցմանը, ապա Ադրբեջանը դա կանի ուժով»։ Բայց հետո Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի խոսքերում չկան Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքներ։

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի և Երևանի հայտարարություններն ու գործնական քայլերը պետք է ընթանան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` 2020թ.–ի նոյեմբերի 9–ի և 2021թ.–ի հունվարի 11–ի եռակողմ պայմանավորվածությունների հունով», – ասել է նա։

Զախարովան նշել է, որ տարածաշրջանում տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը ներառված է նշված տրամաբանության մեջ։

Նրան նաև հարց տվեցին այն մասին, որ ապրիլի 20–ին Ադրբեջանի Զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020թ.–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակելի տներից մեկի տանիքը։

«Ես նոր մեկնաբանեցին, և այդ մեկնաբանությունը նույնքան ակտուալ է այդ հարցի համար, որը դուք տվեցիք», – հայտարարել է Զախարովան։–0–