ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ տեղեկություններ ներկայացրեց տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ բանակցությունների մասին:
Այսօր կառավարության նիստի ժամանակ նա հայտնեց, որ նախօրեին առարկայական հանդիպում է տեղի ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, որի ընթացքում քննարկվել է հաղորդակցությունների ապաշրջափակումը:
«Մենք շատ մոտ ենք՝ արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, քանի որ երեկվա այցը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի աշխատանքներին էր նվիրված։ Մենք այդ թեմայով պայմանավորվածություն արդեն ձեռք ենք բերել, այդ երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում, Հայաստանի օրենսդրության շրջանակում, և Ադրբեջանում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև՝ նախագծման հարցերը, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը», - ասաց վարչապետը:
ՀՀ փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ կանոնավոր կերպով անցկացվելու են ինտենսիվ հանդիպումներ տարբեր ձևաչափերում, այդ թվում՝ փորձագիտական:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում