430.04
4.36
402.66
+1
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանի վարչապետը պարզաբանել է, թե ինչու իր երկիրը չի միանա ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցներին

14:43
28 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պարզաբանել է, որ ՌԴ–ի դեմ Արևմուտքի ֆինանսական պատժամիջոցներին միանալու դեպքում լուրջ վնաս կկրեն երկրի գինեգործները, արտահանողները, ֆերմերները, կտուժի տուրիզմը, դա «վնաս է ազգային շահերին»։

«Երբ խոսքը պատժամիջոցների մասին է, այս գործընթացին ներգրավված են հազարավոր գինեգործներ, արտահանողներ, ֆերմերներ։ Ի՞նչ են ինձնից պահանջում։ Որպեսզի ես սեփական ժողովրդիս նկատմամբ պատժամիջոցնե՞ր կիրառեմ։ Այդ ավելորդ էմոցիաները ոչինչ չեն տա, դա վնաս է մեր ազգային շահերին», – հայտարարել է Վրաստանի վարչապետը կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ղարիբաշվիլու խոսքով, 2008թ.–ի հակամարտությունից հետո Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և նրա կառավարությունն ուղիներ էին փնտրում` Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները վերականգնելու և ռուսական շուկան բացելու համար, իսկ պատերազմից հետո Սահակաշվիլին ռուսական ընկերություններին վաճառեց գրեթե բոլոր ռազմավարական օբյեկտները։

«Մեր խելամիտ, ազգային և հայրենասիրական քաղաքականության շնորհիվ մենք հասանք ամեն ինչի` ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր, առանց վիզայի ռեժիմ և առաջընթաց այլ ոլորտներում, այդ թվում` ռուսական շուկայի բացում», – հայտարարել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը նշել է, որ ռուսական շուկայի բացումից հետո` 2013–2021թթ.–ին Վրաստանից Ռուսաստան է արտահանվել 2 մլրդ դոլարի գյուղմթերք, այլ արտադրանքի արտահանումը կազմում է 3 մլրդ դոլար։ Նրա խոսքով, տուրիզմի հաշվին վերջին հինգ տարում երկիրը ստացել է 3 մլրդ դոլարի եկամուտ` Ռուսաստանից ավելի քան 5 մլն զբոսաշրջիկ է այցելել Վրաստան։ Վարչապետը նաև ավելացրել է, որ Ռուսաստանում բնակվում է մոտ 1 մլն վրացի, տարեկան դրամական փոխանցումները կազմում են 500 մլն դոլար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ