Վանդալիզմ ռուսական Արմավիրում. Գարեգին Նժդեհի հուշատախտակի վրա ներկ են լցրել. ՀՀ դեսպանատունը վրդովված է

13.11.2019, 20:50
Վանդալիզմ ռուսական Արմավիրում. Գարեգին Նժդեհի հուշատախտակի վրա ներկ են լցրել. ՀՀ դեսպանատունը վրդովված է:
Վանդալիզմ ռուսական Արմավիրում. Գարեգին Նժդեհի հուշատախտակի վրա ներկ են լցրել. ՀՀ դեսպանատունը վրդովված է

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը խորը վրդոված է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներ տեղեկացրել են, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներխուժել է եկեղեցու տարածք և սև ներկով ներկել է ՀՀ ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը։

«Արմավիրի Դումայի պատգամավոր Ա. Վինոգրադովի գործողությունները գնահատում ենք որպես վանդալիզմի ակտ Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական ակտին», – նշվում է դեսպանատան Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այդ գործողությունները չեն համապատասխանում հայ–ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության։

«Ընդգծում ենք, որ Արմավիրում տեղի ունեցածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների շրջանում», – նշել են դիվանագիտական առաքելությունից։

ՀՀ դեսպանատունը մտադիր է սահմանված կարգով իրազեկել ռուսական համապատասխան մարմիններին Արմավիրի հայկական եկեղեցում տեղի ունեցած վանդալիզմի ակտի մասին։

Դեսպանատունը կոչ է արել Արմավիրի իշխանություններին համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին։

Загружается новость ... "Лево"

«Տեղի ունեցածը կլինի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում։ Դեսպանատան ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համայնքի և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ», – նշվում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդում է «Красная весна»–ն, պատգամավոր Վինոգրադովը հրատարակության թղթակցին հայտարարել է, որ նոյեմբերի 11–ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում երկրամասի և տեղական իշխանությունները, ինչպես նաև «Ռուսաստանի հայերի միության» տեղական բաժանմունքի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը։

Ավելի վաղ Վինոգրադովը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ հուշատախտակի ապամոնտաժման խոստումը չկատարելու դեպքում նա «ինքնուրույն կլուծի այդ հարցը»։–0–