Թուրքիան և Հայաստանը, հնարավոր է, հատուկ ներկայացուցիչներ նշանակեն հարաբերությունները կարգավորելու համար

13.12.2021, 23:59
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ նշանակեն հարաբերությունները կարգավորելու համար
Թուրքիան և Հայաստանը, հնարավոր է, հատուկ ներկայացուցիչներ նշանակեն հարաբերությունները կարգավորելու համար
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Թուրքիան և Հայաստանը, հնարավրոր է, հատուկ ներկայացուցիչներ նշանակեն երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Երկուշաբթի նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք [հարաբերությունների] կարգավորման ուղղությամբ», - մեջբերում է նախարարի խոսքերը NTV հեռուստաալիքը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նա նշել է, որ այդ կետը նշված է ՀՀ կառավարության ծրագրում։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը դիմել է ԱԳՆ-ին մեկնաբանություն ստանալու համար։-0-