+11
Եղանակը Երևանում
Հայ

«Թշնամին փորձում է ամեն ինչ կորզել, և փորձում է դա անել հիմա, երբ Հայաստանը ընկճված վիճակում է».ՀՅԴ ներկայացուցիչ

16:35
29 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սոչիում նոյեմբերի 26–ին կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանն ու մատնանշել կարևորագույն խնդիրները։

Նշենք, որ նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպման արդյունքում կողմերն ընդունեցին հայտարարություն, որով վերահաստատեցին 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Կողմերը նաև պայմանավորվեցին ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ ընդունված հայտարարությունը նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների շարունակությունն էր։

Загружается новость ... "Лево"

«Կարևորագույն խնդիրները, որ մեզ շարունակում են մտահոգել մի քանիսին են։ Առաջինը՝ սահմանագծման և սահմանազատման խնդիրներն են։ Մենք միշտ նշել ենք, որ չպետք է դա լինի ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրին։ Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ամեն գնով աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն՝ սահմանագծման և սահմանազատման ճանապարհով Հայաստանին պարտադրելով Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը», – ասաց Տեր–Խաչատուրյանը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով՝ երկրորդ մտահոգությունը հայ-թուրքական հարաբերությունների կծիկն է։

«Կարևոր է, թե ինչ տեսակի և ինչ ձևի հանգուցալուծում է պարտադրվում կամ գոյանում այդ հաղորդակցության կապերը բացելու իմաստով։ Ինչպես գիտեք՝ մենք կտրականապես դեմ ենք միջանցքի գաղափարին։ Այն, որ ինչ-որ ձևով Հայաստանը պետք է բացվի աշխարհի առջև, այդ ուղղությամբ հարց չունենք մինչև այն ժամանակ, երբ կլինեն մտածված, հաշվարկված ձևով աշխատանքներ», – ասաց նա։

Եռակողմ հանդիպման ժամանակ Արցախի մասին չխոսելը Հակոբ Տեր-Խաչատուրյանը դրական չի գնահատում։

Նա նշեց այն բաց մնացած թեմաները, որոնք չքննարկվեցին հանդիպման ժամանակ.«Մեծագույնը կարգավիճակի խնդիրն է, շատ հստակ ձևով գերիների փոխանակման հարցը նշված չէր, նշված չէր նաև Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական ոճիրների խնդիրները։ Մենք դատեր ենք սկսել Եվրոպայում Ադրբեջանի պատերազմական ոճիրների դեմ»։

Անդրադառնալով Արցախի կարգավիճակին նա նշեց. «Կարգավիճակի հարցը լուծված չէ ինչքան էլ, որ Ադրբեջանը հայտարարի, թե իր համար Արցախի հարց գոյություն չունի, թե Արցախի մարզ գոյություն չունի, ինչպես իրենք են նշում երբեմն, դա իրենց խնդիրն է։ Բայց ինչ մեզ և համաշխարհային հանրությանն է վերաբերում, Արցախի կարգավիճակը մնում է քննարկելի, և մենք կողմնակից ենք, որ Մինսկի համանախագահող երկրների ֆորմատը վերակենդանացվի և այդ ուղղությամբ շարունակվեն բանակցությունները»։

Ինչքանո՞վ է նպատակային հետաձգել սահմանազատման և սահմանագծման փուլը։ Այս հարցին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանեց, որ կողմնակից կլինեին, որ հնարավորության դեպքում այս հարցը հետաձգվեր, սակայն նաև նշեց՝ այս իշխանությունը պնդում է, որ նոյեմբերի և հունվարի հայտարությունների մեջ գոյություն ունի կետ և հենց դա է առաջացնում խնդիր։

«Մենք չենք հավատում, որ այդքան անմիջական է հարցը, որովհետև շատ երկրներ իրար հետ ունեն բնականոն հարաբերություններ դե ֆակտո սահմաններով, առանց սահամանզատում և սահմանագծում ունենալու։ Հարցեր կան, օրինակ, Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կամ Թուրքիայի, Վրաստանի սահմանները..։ Հայաստանին պարտադրել այնպիսի խիստ պայմաններ, որ աշխարհում շատ պետություններ չունեն, իսկապես անընդունելի երևույթ է։ Ցավով եմ ասում, բայց սա պարտության հետևանքն է, թշնամին փորձում է ամեն ինչ կորզել և այդ ուղղությամբ երբեմն օգտագործում է շատերի անտարբերությունը կամ Թուրքիայի քաջալերանքը, որպեսզի դա անի հիմա, երբ Հայաստանը գտնվում է ընկճված վիճակում և ունի իշխանավոր, որը գլուխը կախ մասնակցում է բանակցություններին»։

Գաղտնիք չէ նաև, որ Հայ դատի գրասենյակը մեծ գործունեություն է ծավալել ցեղասպանության ճանաչման գործում։ Այսօր խաղաղության դարաշրջանի համար Թուրքիան պահանջելու է հրաժարվել նաև ցեղասպանության ճանաչման հարցից։ Ինչքանո՞վ իշխանությունը կգնա այս քայլին հարցին Հակոբ Տեր-Խաչատուրյանը պատասխանեց. «Խաղաղություն չի կարելի հաստատվել, եթե ժողովուրդների միջև գոյություն ունեցող հիմնական հարցերը լուծված չեն։ Թուրքիան պարտավոր է առերեսվել պատմության հետ և համաշխարհային հանրությանը ներկայանալ իր հանցանքը ընդունած և հայ ժողովրդի առջև ունեցած հատուցումները կատարած։ Այլ կերպ մնայուն և տևական խաղաղություն չի կարող հաստատվել»։

Նշենք նաև, որ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողով: Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ