412.93
6.77
405.71
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն է. ՌԴ ԱԳՆ փոխխոսնակ

10:44
28 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու կողմնակից է և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Արևմուտքը ցանկանում է դուրս թողնել Ռուսաստանին Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացից:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ի պատասխան վերահաստատել է Մոսկվայի այն դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների համապատասխան:

«Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների՝ գործընթացին միանալուն, եթե նրանք գործում են հիշատակված պայմանավորվածությունների հունի մեջ և նպաստում են դրանց իրագործմանը: Գլխավորը՝ թույլ չտալ կրկնօրինակում և թաքուն խաղեր՝ ինչ-որ մեկին թուլացնելու, «անիվների մեջ փայտիկներ դնելու» նպատակով», - ասել է Իվան Նեչաևը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:40
13 Սեպտեմբերի 2022
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր ժամը 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր ժամը 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ
14:59
13 Սեպտեմբերի 2022
Ֆրանսիան ՄԱԿ–ի ԱԽ նիստ կգումարի հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակի սրացման կապակցությամբ
Ֆրանսիան ՄԱԿ–ի ԱԽ նիստ կգումարի հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակի սրացման կապակցությամբ
14:20
13 Սեպտեմբերի 2022
Հայաստանի դիմումի առնչությամբ ՀԱՊԿ-ը կազմակերպել է սահմանային իրավիճակի կարգավորման մեխանիզմների գործարկման աշխատանքները
Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները և պայմանավորվածությունները
13:06
13 Սեպտեմբերի 2022
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է որ ՀՀ–ից դիմում է ստացել Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում օգնելու խնդրանքով
ՌԴ ԱԳՆ–ն ակնկալում է, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում` Մոսկվայի ժամանակով 9.00-ից հրադադարի մասին ձեռք բերված  համաձայնությունը կիրականացվի ամբողջությամբ
11:52
13 Սեպտեմբերի 2022
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը
Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ
11:02
13 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը ԵԽ նախագահին է ներկայացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Փաշինյանը ԵԽ նախագահին է ներկայացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
02:42
13 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
10:24
12 Սեպտեմբերի 2022
Ռուբեն Հախվերդյանը կառաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու
Ռուբեն Հախվերդյանը կառաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու
14:53
09 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը Պուտինի, Ալիևի և Էրդողանի հետ միասին կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Ուզբեկստանում
Փաշինյանը Պուտինի, Ալիևի և Էրդողանի հետ միասին կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Ուզբեկստանում
13:49
07 Սեպտեմբերի 2022
Կան ուժեր, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ կարող է զարմանալի թվալ այն, որ կան ուժեր, որոնք շատ էներգիա են ծախսում, որպեսզի Հայաստանին Մոսկվայում ներկայացնեն որպես արևմտամետ կառավարություն ունեցող երկիր
10:47
07 Սեպտեմբերի 2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը կժամանի Հայաստան
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն այս շաբաթ կայցելի Հայաստան
11:18
06 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը Վլադիվոստոկում կհանդիպի Պուտինի հետ
Փաշինյանը Վլադիվոստոկում կհանդիպի Պուտինի հետ