ՌԴ պատվիրակության ղեկավարը խոսել է ուկրաինական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

03.03.2022, 22:39
ՌԴ պատվիրակության ղեկավարը խոսել է ուկրաինական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին
ՌԴ պատվիրակության ղեկավարը խոսել է ուկրաինական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հումանիտար միջանցքների մասին՝ բնակչության դուրսբերման և հնարավոր ժամանակավոր հրադադարի մասին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանին և Ուկրաինային հաջողվել է հարցերի մի մասի շուրջ գտնել ըմբռնում», - ասել է նա:

Մեդինսկին նաև նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մանրամասն քննարկել են հումանիտար, ռազմական հարցերն ու ապագա քաղաքական կարգավորման հարցը:-0-