Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ
06.07.2021,
23:10
Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի 2020թ.–ի նոյեմբերի 9-ի և 2021 թ.–ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:
Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։–0–