«Նշաձողը հայտնվելու է թշնամու կոկորդում». քաղաքագետը՝ Բաքվի հակահայկական ծրագրերի տապալման հեռանկարի մասին
02.05.2022,
16:09
«Նշաձողը հայտնվելու է թշնամու կոկորդում». քաղաքագետը՝ Բաքվի հակահայկական ծրագրերի տապալման հեռանկարի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ամենևին պատահական չէ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան հանուն Հայաստանի և Արցախի պայքարող մեր ազգակիցներին պիտակավորում է նույն այն «եզրաբանությամբ», ինչ Հայաստանում իշխող կոլաբորացիոնիստական վարչախումբը՝ «ռևանշիստ», այս մասին գրել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Telegram-ի ալիքում:
«Պարզ է, որ Բաքվի բռնապետը շատ հստակորեն հասկանում է, որ իր վարչախմբի հակահայկական ծրագրերը շռնդալից կերպով կտապալվեն, եթե Հայաստանում ձևավորվի իրական ազգային օրակարգ առաջ մղող քաղաքական միջավայր և այդ օրակարգն անվերապահորեն սատարող հասարակական լայն համախմբում», - հայտարարել է նա:
Ոսկանյանն ընդգծել է, որ հենց այդ պարագայում է, որ «նշաձողը» ոչ թե իջնելու, այլ բարձրանալով, հայտնվելու է թշնամու կոկորդում։-0-