526.33
7.47
477.22
0
Եղանակը Երևանում
Հայ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

14:21
01 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները, հաղորդումէ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը: Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Ավելի ուշ կայացել է Փաշինյան–Ալիև առանձնազրույցը, որը տևել է շուրջ 2 ժամ։

Առաջնորդները կողմ են արտահայտվել հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավման համար: Նրանք համաձայնվել են նաև մշակել մի շարք միջոցառումներ հումանիտար ոլորտում:

ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանձնարարել են իրենց երկրների ԱԳ նախարարներին կրկին հանդիպել համանախագահներին առաջիկայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:42
11 Նոյեմբերի 2019
Մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ. Լավրով (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
20:16
07 Նոյեմբերի 2019
The Guardian. Մեծ Բրիտանիան կհետևի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
The Guardian. Մեծ Բրիտանիան կհետևի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
13:50
06 Նոյեմբերի 2019
Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին. Bloomberg
Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին:
18:17
05 Նոյեմբերի 2019
Թուրք գրող Օրհան Փամուքը մեկնաբանել է հալածանքները, որոնց ենթարկվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար
Թուրք գրող Օրհան Փամուքը մեկնաբանել է հալածանքները, որոնց ենթարկվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար:
11:00
03 Նոյեմբերի 2019
New York Times–ը` Հայաստանի «թավշյա» հեղափոխության, տիրող մթնոլորտի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման մասին
New York Times–ը հոդված է հրապարակել Հայաստանի «թավշյա» հեղափոխության, տիրող մթնոլորտի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման մասին։
16:37
01 Նոյեմբերի 2019
Զոհրաբ Մնացականյանը բացահայտել է Լավրովի այցի օրակարգը
Զոհրաբ Մնացականյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում բացահայտեց իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի այցի օրակարգը:
13:14
01 Նոյեմբերի 2019
ՌԴ Պետդումայի խոսնակը կայցելի Հայաստան
Նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
11:00
01 Նոյեմբերի 2019
Մնացականյան–Մամեդյարով հանդիպման ակնկալիքները. պատմել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գևեմինգերը նախօրեին տարվա ընթացքում երկրորդ անգամ բանակցություններ են անցկացրել Մոսկվայում։
21:02
31 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ–ն սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։
19:24
31 Հոկտեմբերի 2019
Փաշինյան–Մեդվեդև հեռախոսազրույց. քննարկվել է պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
18:02
31 Հոկտեմբերի 2019
«Դա պատմական ճեղքում է հայերի համար». Սոլովյովը` ԱՄՆ-ում Հայոց ցեասպանությունը ճանաչող բաձևի ընդունման մասին (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը նշել է, որ բազմաչարչար հայ ժողովուրդի համար ԱՄՆ-ում տեղի ունեցածը, անկասկած, մեծ ուրախություն է:
15:33
31 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ–ն օգտագործում է Հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար. Սաֆրաստյան
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ ԱՄՆ–ն օգտագործում է Հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։