Միրզոյանը Բայրամովին ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը (ՎԻԴԵՈ)
13:55
14 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն։
Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ:
Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։
Կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։–0–
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել
Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել, դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, ասել է Սիմոնյանը
Զախարովան այսօր հայտարարեց, որ Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար