Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

11.04.2022, 18:11
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին բրյուսելյան հանդիպման արդյունքում Փաշինյանն ու Ալիևը ձեռք են բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով։ Նրանք հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:-0-