ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 8–9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:–0–