416.92
4.78
387.22
+26
Եղանակը Երևանում
Հայ

Լավրով. ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեղյալ են հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը

21:50
08 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեղյալ են հայտարարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում։

«Այս խմբի շրջանակում ֆրանսիացի և ամերիկացի մեր այսպես կոչված գործընկերները ռուսատյաց կատաղության մեջ, փորձելով չեղարկել այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանին, չեղյալ են հայտարարել նաև ԵԱՀԿ համանախագահների եռյակը՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվելու մեզ հետ այս ձևաչափում։ Դա նրանց իրավունքն է, եթե պատրաստ են զոհաբերել Ղարաբաղում և, ընդհանրապես, Անդրկովկասում կարգավորման հետաքրքրությունները, եթե պատրաստ են տվյալ դեպքում զոհաբերել հայկական կողմի շահերը»,- ասել է նա իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Լավրովի խոսքով՝ արևմտյան երկրները բոլոր հակամարտությունները դարձնում են իրենց ռուսատյաց քաղաքականության պատանդները՝ ստիպելով բոլորին և ամեն ինչին դադարեցնել ցանկացած ձևաչափով փոխգործակցությունը միայն թե ապացուցեն իրենց միակողմանի կամքը բոլորին և ամենուր թելադրելու ունակությունը։

«Նման մոտեցումը համարում եմ բացարձակ անպատասխանատու, դա մեզ չի շեղի, մենք հետամուտ ենք ղարաբաղյան հակամարտության ամբողջական կարգավորմանն աջակցելուն: Այս ընտրությունը մերը չէ, և եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան որոշեն նման կերպ վարվել, թող Աստված լինի նրանց դատավորը», - ասել է Լավրովը։

Միրզոյանն իր հերթին նշել է, որ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը։

«Բայց ինձ այլ նորություններ են հասնում. հաշվի առնելով շատ կոնկրետ ազդանշաններն ու հաղորդագրությունները, որոնք ես ստացել եմ բազմաթիվ այլ երկրների համանախագահներից՝ կցանկանայի հաստատել, որ չնայած մեր ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դադարել է գոյություն ունենալ, որ իրենք այլևս անելիք չունեն, քանի որ ղարաբաղյան հակամարտություն չկա, և քանի որ «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածաշրջանն այլևս չկա, չնայած այս ամենին, միջազգային հանրությունը շարունակում է տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում, ինչը շատ հուսադրող է»,- ասել է Միրզոյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը