431.08
4.38
402.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

Իսկ եթե Էրդողանը հրամայի գնել Արարատյան դաշտավայրի բոլոր հողե՞րը. փորձագետը զգուշացնում է թուրքական էքսպանսիայի վտանգի մասին

16:20
07 Փետրվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալության Telegram-յան ալիքով թողարկվող ամենշաբաթյա պոդկաստի ժամանակ խոսել է Հայաստանի համար Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի ռիսկերի մասին։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաստատել էր, որ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում սկսել են անշարժ գույք և ընկերություններ ձեռք բերել։

«Չեռնոմիրդինը (ՌԴ նախկին վարչապետը, խմբգր.) լավ արտահայտություն ուներ, որն այս իրավիճակում հիշեցի. «Նման բան երբեք չի եղել, և ահա նորից»։ Անկեղծ ասած, ես դժվարանում եմ հիշել թուրքական ներդրումների, Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների կողմից բիզնեսի կամ անշարժ գույքի գնման փաստեր։ Եթե անգամ երբեք ֆորմալ արգելք չի եղել, միշտ էլ բավականին բարձր գին է եղել»,- ասաց Միքայելյանը։

Նրա խոսքով, եթե թուրք ներդրողն իսկապես ցանկանում է Հայաստանում ինչ-որ արտադրություն զարգացնել, ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, աշխատողներ վարձել և աշխատավարձ տալ, և եթե քաղաքական բաղադրիչ չկա և վստահություն կա, որ չի լինելու, ապա նման ներդրումներ կարելի է թույլ տալ։

«Բայց հաշվի առնելով, որ Թուրքիան հարևան շուկաները գրավելու լուրջ փորձ ունի՝ Լիբանան, Իրաք, Բուլղարիա, Վրաստան (առաջին հերթին՝ Աջարիա), այստեղ շատ լուրջ ռիսկեր կան։ Թուրքական կողմի հետ տնտեսական և քաղաքական շփումներին պետք է վերաբերվել չափազանց լուրջ, պատասխանատու, ուշադիր: Շատ կարևոր է, որ նույնիսկ ներդրողները միշտ ստուգվեն ԱԱԾ-ի կողմից, իսկ եթե ձեռնարկություն բացվի, և հարևան թուրքական վիլայեթներից մեկից 300 աշխատակիցներ գան, որոնք կլինեն ադրբեջանցիներ, ովքեր Նախիջևանից են, և ի դեպ, հայերին այդքան էլ շատ չեն սիրում։ Եվ այդ ընկերությունն, օրինակ, այստեղ կարող է վճարել ահաբեկչությունների համար»,- ասաց Միքայելյանը։
Նա դա միանգամայն իրատեսական է համարում: Ինչ վերաբերում է անշարժ գույքին, նա հիշեցրեց, որ Հայաստանում, հատկապես գյուղական համայնքներում, այն շատ էժան է։

«Իսկ եթե վաղը Էրդողանն (Թուրքիայի նախագահ Ռեջեփը, խմբ.) իր օլիգարխներին ուղարկի անշարժ գույք գնել Հայաստանում, հատկապես Արարատյան դաշտավայրո՞ւմ, նրանք ամբողջ հողը գնեն, հետո ի՞նչ ենք անելու»,- հարցրեց Միքայելյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը