+27
Եղանակը Երևանում
Հայ

Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից

20:08
28 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր երկու պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը, կազատվեն զբաղեցրած պաշտոններից՝ համապատասխանաբար ՀՀ ԱԺ փոխխոսնակի և հանձնաժողովի ղեկավարի պաշտոններից։

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին հեռացնել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից», - հայտնել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում։

ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը նախօրեին չէր բացառել, որ խորհրդարանի իշխող խմբակցությունը կքննարկի ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը։ Հիմնավորումը Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի նիստերի կեսից ավելիին ընդդիմադիր պատգամավորների բացակայությունն է։

Մայիսի 3-ից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները ամբողջ կազմով բոյկոտում էին խորհրդարանի նիստերը՝ կազմակերպելով հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ։ Նրանք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս հակապետական քաղաքականություն է վարում և չի կարողանում ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
02 Օգոստոսի 2022
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել
15:33
02 Օգոստոսի 2022
Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի
10:44
28 Հուլիսի 2022
Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն է. ՌԴ ԱԳՆ փոխխոսնակ
ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն է
13:15
26 Հուլիսի 2022
Բանակցություններ են ընթանում Փաշինյան-Ալիև հանդիպման անցկացման շուրջ․ Աղաջանյան
Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում
10:15
22 Հուլիսի 2022
Թուրքիայի ԱԳ նախարար. Անկարան Երևանից հստակ քայլեր է ակնկալում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց է սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է։ Իրենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ են համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է
15:18
20 Հուլիսի 2022
Ուկրաինայում ՌԴ հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները փոխվել են. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները փոխվել են
12:19
18 Հուլիսի 2022
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը զանգահարել է Միրզոյանին. ի՞նչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը զանգահարել է Միրզոյանին. ի՞նչ են քննարկել
19:48
16 Հուլիսի 2022
ԼՂ հակամարտություն, գերիների ազատ արձակում և այլ հարցեր. Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը (ՎԻԴԵՈ)
ԼՂ հակամարտություն, գերիների ազատ արձակում և այլ հարցեր. Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՎԻԴԵՈ
13:48
13 Հուլիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը
19:37
07 Հուլիսի 2022
Հայաստանում Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կբացվի
Հայաստանում կհիմնվի Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն
12:27
07 Հուլիսի 2022
Փաշինյանը հանձնարարեց գերատեսչություններին կոորդինացնել աշխատանքը թուրքական կառույցների հետ
Փաշինյանը հանձնարարեց գերատեսչություններին կոորդինացնել աշխատանքը թուրքական կառույցների հետ