410.25
6.49
395.12
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ».Փաշինյանը` ՌԴ փոխվարչապետին (ՎԻԴԵՈ)

15:57
20 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,

ողջունում եմ Ձեզ Երևանում և շատ ուրախ եմ, որ Դուք մասնակցում եք հայ-ռուսական գործարար համաժողովին: Սա շատ կարևոր միջոցառում է մեզ համար և հուսով ենք, որ այն կնպաստի ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը Հայաստանում: Իհարկե, մենք մեծապես շահագրգռված ենք, որ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարները լինեն ակտիվ՝ հատկապես հիմա, երբ հետպատերազմական վերականգնման փուլում ենք: Այս իմաստով սա նաև կարևոր առիթ է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի հետ կապված ընթացիկ անելիքները քննարկելու համար։ Եվ, ինչպես ես մի քանի անգամ նշել եմ, մենք մեծապես շահագրգռված ենք կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա գնահատում ենք որպես Հայաստանի շրջափակումը հաղթահարելու հնարավորություն, որում, ցավոք, արդեն գտնվում ենք ավելի քան 25 տարի: Հուսով ենք, որ աշխատանքների արդյունքում կոնկրետ որոշումների կհանգենք:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ՝ եռակողմ խմբի աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպման համար և շատ ուրախ եմ, որ Դուք այդպիսի մեծ հետաքրքրվածություն եք դրսևորում այդ հարցում: Մեզ համար շատ կարևոր է վերջապես երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ, որն ընդհանրապես նոր հնարավորություններ կբացի մեր տնտեսության զարգացման և Եվրասիական տնտեսական միությունում մեր ինտեգրացիայի համար։ Սա նաև մեր անդամությունը Եվրասիական տնտեսական միությանը էլ ավելի արդյունավետ կդարձնի»։

Загружается новость ... "Лево"

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր խոսքում ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք հանդիպման համար: Ինչպես և պայմանավորվել էինք Երևանում մեր վերջին հանդիպման շրջանակում՝ Երևանում կազմակերպվում է ռուսաստանյան բիզնես համաժողով, ու սա ռուսաստանյան գործարար առաքելության դեպի Հայաստան առաջին այցն է հետպատերազմական շրջանում: Առավոտվանից արդեն մենք կլոր սեղանների շարք ենք անցկացրել, որտեղ հավաքվել են հայաստանյան և ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչները: Մհեր Հերբերտիի հետ այսօր շրջել ենք բոլոր կլոր սեղաններով, իսկ դրանք կլոր սեղաններ են ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության, նորարարությունների զարգացման հարցերով: Ամենակարևորը շփումներն են, որ տեղի են ունենում՝ կան պատկերացումներ ինչ-որ նախագծերի շուրջ, դրանց հաջորդում են քննարկումները և կապերի հաստատման մտադրությունները: Այսինքն՝ սա ապագային միտված աշխատանք է, և դա ողջունելի է. հենց այդ նպատակով էլ մենք եկել ենք՝ կապերը վերականգնելու և առավել սերտացնելու, բարելավելու համար:

Հնարավորություններ իսկապես կան, և այստեղ են գտնվում ռուսաստանյան զարգացման ինստիտուտների ներկայացուցիչներ՝ ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) ներկայացուցիչները, որն իր հերթին նույնպես ունի արտահանման գործարքները, դրանց ապահովագրությունը ֆինանսավորելու հնարավորություններ: Այս ողջ գործիքակազմն իրապես կարող է աշխատել, որպեսզի մենք ավելի արդյունավետ իրացնենք տնտեսական կապերը, զարգացնենք դրանք և Ռուսաստանի ու Հայաստանի միջև տնտեսական մեր հարաբերությունները բարձրացնենք այն մակարդակին, որում դրանք պիտի լինեն: Իհարկե, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, դա շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միությունում կապերի զարգացման համար»:

Զրուցակիցների միջև մտքերի փոխանակություն է ծավալվել երկուստեք նշված հարցերի շրջանակի շուրջ:

Նշենք, որ այսօր առավոտյան ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, մասնակցել է Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության գործարար առաքելության այցի շրջանակում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառմանը:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
29 Նոյեմբերի 2022
ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Երևան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան
14:25
29 Նոյեմբերի 2022
Վահե Հակոբյանը և նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում են գործունեությունը ԱԺ-ում
Վահե Հակոբյանը և նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում են գործունեությունը ԱԺ-ում
09:52
29 Նոյեմբերի 2022
Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի առաջարկներին. Միրզոյան
Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի առաջարկներին
19:22
28 Նոյեմբերի 2022
Որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա
12:46
28 Նոյեմբերի 2022
Ի՞նչ օգնություն է առաջարկում ՀԱՊԿ-ը Հայաստանին. գլխավոր քարտուղարը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ օգնություն է առաջարկում ՀԱՊԿ-ը Հայաստանին. գլխավոր քարտուղարը մանրամասնել է. ՎԻԴԵՈ
00:02
26 Նոյեմբերի 2022
Պուտինն առաջարկել է ԱԽ մասնակիցներին քննարկել ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը և նրա հանդիպումը Փաշինյանի հետ
Պուտինն առաջարկել է ԱԽ մասնակիցներին քննարկել ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը և նրա հանդիպումը Փաշինյանի հետ
12:17
25 Նոյեմբերի 2022
Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից
16:13
21 Նոյեմբերի 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ. ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ
ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ
22:14
11 Նոյեմբերի 2022
Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումն
Փաշինյանի խոսքով՝ եթե հաջողվի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա շատ լուրջ առաջընթաց կլինի
12:51
11 Նոյեմբերի 2022
Փաշինյանը մեղադրել է Ալիևին Սոչիի համաձայնագիրը կոպտորեն խախտելու մեջ
Փաշինյանը մեղադրել է Ալիևին Սոչիի համաձայնագիրը կոպտորեն խախտելու մեջ