420.2
4.23
390.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Հայաստանը Սևանա լճով Ռուսաստան ատոմային սուզանավե՞ր է ուղարկել». ուկրաինացի փորձագետն այս ամենը լուրջ է ընդունել և վրդովվել է (ՖՈՏՈ)

13:18
30 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. Սոցցանցերում բուռն քննարկվում է պաշտպանության ոլորտում ուկրաինացի փորձագետ Օլենա Տրեգուբի մասնակցությամբ զվարճալի միջադեպը:

Նախօրեին Twitter-ի օգտատեր Տիգրան Գրիգորյանը (ով, ըստ անձնական էջի տվյալների, ԱԽ նախկին աշխատակից է) կատակով թվիթ է գրել իբր. «Հավաստի բազմաթիվ աղբյուրների համաձայն, Հայաստանը որոշել է իր ավիակիրներն ու ատոմային սուզանավերը Սևանից ուղարկել Սև ծով՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու նպատակով»:

Այս թվիթն իր էջում հրապարակել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով Անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար Օլենա Տրեգուբը՝ վրդովմունքով նշելով, որ անհրաժեշտ է «զսպել Հայաստանին ռազմական միջամտությունից Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժմանն օգնելու նպատակով»:

твит .jpg

Հարկ է նշել, որ Հայաստանը Ռուսաստանի հետ չունի ընդհանուր սահման՝ ոչ միայն ծովային (Սևանը լիճ է), այլև ուղիղ ցամաքային (երկու երկրները կապող միակ ճանապարհն անցնում է Վրաստանի տարածքով): Հայաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը միայն օդային է:

Ավելի ուշ Գրիգորյանն իր Facebook-յան էջում պարզաբանել է, որ հումորային հրապարակմամբ հասել է իր նպատակին:
«Ողջ կովկասյան (ու ոչ միայն) թվիթերի ուշադրության կենտրոն եմ բերել վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող անասուն հակաքարոզչության թեման ու դրա աբսուրդայնության մակարդակը: Թվիթը ու նմանատիպ հիմար արձագանքները այսօր ողջ օրը քննարկում էին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների խմբագրեր, հայտնի փորձագետներ ու լրագրողներ: Ընթացքում բացահայտել ենք նաև այս կնոջ պես դեմքերի, որոնք, օրինակ, որպես ռազմական փորձագետ են ներկայանում, սակայն չգիտեն, թե աշխարհում մոտավորապես քանի երկիր միջուկային զենք ունի: Այս կինը ևս այսօր դարձել է ծաղրի առարկա: Ապագայում իր կողմից արտահայտված կարծիքները այլևս որևէ արժեք չեն ունենա», - նշել է Գրիգորյանը:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են ապատեղեկատվություն այն մասին, իբր Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել իր Սու-30 կործանիչները՝ Ուկրաինայի դեմ հատուկ գործողություններում օգտագործելու համար: ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքել է այդ ապատեղեկատվությունը:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ