Հայաստանի նախաձեռնությամբ այսօր ժամը 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ

13.09.2022, 15:40
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր ժամը 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր ժամը 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստոբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։–0–