ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման լուրը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
22.11.2021,
19:01
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման լուրը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանել է լուրերը Սոչիում նոյեմբերի 26–ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին։
Հանդիպման մասին լուրերը սկսել են շրջանառվել այսօր։
«Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են ինչպես նախկինում ենք ասել։Եվ երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ձևաչափի մասով, մենք նախօրոք, խելամիտ ժամանակահատվածում դրա մասին տեղյակ կպահենք», – ասաց Հունանյանը»
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը պետք է հանդիպեն նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպելու են դեկտեմբերի 15–ին Բրյուսելում։–0–