ՀԱՊԿ-ը բացատրել է, թե որ դեպքում իրենք կարող են խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում

14.10.2020, 21:06
ՀԱՊԿ-ը բացատրել է, թե որ դեպքում իրենք կարող են խաղաղապահներ օգտագործել Ղարաբաղում
ՀԱՊԿ-ը բացատրել է, թե որ դեպքում իրենք կարող են խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դիմում ստանալու դեպքում՝ ՀԱՊԿ-ը կկարողանան գործարկել խաղաղապահ ուժերը հակամարտության գոտում խաղաղութուն պահպանելու գործողությունների համար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ և միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան մանդատը ստանալուց հետո: Գործողությունը իրականացնելու համար պետք է լինի նաև հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը, ՏԱՍՍ -ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային օրենսդրությունը՝ իր երկրի տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու վերաբերյալ պաշտոնական պետության կողմից ներկայացված խնդրանքի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին», - ասել է Զայնետդինովը: -0-