Ֆրանսիան լիակատար աջակցություն է հայտնում Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին. Ֆրանսիայի ԱԳնախարար (ՖՈՏՈ)
28.04.2023,
10:51
Ֆրանսիան ամբողջովին աջակցում է Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ Նախարարը. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան, ով այցով գտնվում է Հայաստանում, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը շատ հագեցած էր։ Կոլոնան նաև նշել է, որ Ֆրանսիան ամբողջովին աջակցում է Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին։
«Տեղի է ունեցել շատ հագեցած հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։ Ֆրանսիան լիակատար աջակցություն է հայտնում վարչապետի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին», – գրել է Կոլոնան Twitter–ի իր միկրոբլոգում։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ, նախօրեին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով 1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։–0–