432.8
4.09
410.12
+15
Եղանակը Երևանում
Հայ

«Եթե ՀՀ իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը՝ իրենց նպատակին հասնելու համար».Քոչարյանը` գործող իշխանությունների մասին (ՎԻԴԵՈ)

13:36
04 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ Արցախյան 44–օրյա ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացրել, և «այս մեկ տարվա ընթացքում որևէ հարցի որևէ տրամաբանված պատասխան հանրությունը չի ստացել»։

«Ճիշտ հակառակը՝ այս ընթացքում նոր հարցեր են առաջացել, որոնց պատասխանները ևս չկան: Առաջին և ամենակարևոր հարցը՝ արդյո՞ք պատերազմն անխուսափելի է եղել, թե՞ պատերազմը հրահրվել է, միտումնավո՞ր, թե՞ քաղաքական միամտությամբ»,-նշեց նա:

Քոչարյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր պետություն, կառավարություն մինչև պատերազմ սկսելու որոշում կայացնելը պետք է անի և անում է բավական խորը վերլուծություն: 

Загружается новость ... "Лево"

«Առաջին հերթին համադրում են իրենց ԶՈւ-ի հնարավորությունը հակառակորդի ԶՈւ-ի հետ, փորձում են գնահատել այդ երկրի ներքաղաքական իրավիճակը, արդյո՞ք ունակ է այդ երկիրը կոնսոլիդացնել իր հասարակությանը, հարջորդիվ փորձում են հասկանալ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները, փորձում են հասկանալ՝ ինչպես կպահեն իրենց հակառակորդի դաշնակիցները և այն ռազմաքաղաքական միավորները, որոնց կազմում է գտնվում իրենց հակառակորդը»,-ասաց նա:

«2018-ից սկսած ՀՀ կառավարությունն արել է ամեն ինչ, որ բոլոր այդ հանգամանքները համընկնեն, և որ Ադրբեջանն իրավիճակը գնահատի որպես բարենպաստ պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծելու համար», – հայտարարեց նա:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, հայկական իշխանությունները փակուղի են մտցրել բանակցային գործընթացը՝ իրարամերժ հայտարարություններով։

«3 տարում 3 տարբեր մոտեցում որդեգրելով, առաջացրել ենք Մինսկի խմբի անվստահությունը ՀՀ-ի նկատմամբ, ձևավորվել է կարծիք, որ խորամանկության տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից, վարկաբեկել ենք բանակը տարբեր քրեական գործերով, բաժանել ենք հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» և ցույց ենք տվել, որ կառավարման տեսանկյունից քաոտիկ, ոչ սիստեմի բերող կառավարություն է գործում ՀՀ-ում, իսկ պատերազմի ժամանակ նման կառավարման ոճը ուղղակի մահացու է երկրի համար»,-ասաց նա:

«Փչացրել են (ՀՀ իշխանությունները) հարաբերությունները ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ: Հասկանալի էր, որ ՀԱՊԿ-ը՝ որպես միավոր, որևէ ակտիվ մասնակցություն այս ամենի մեջ չի ունենալու: Ադրբեջանը շատ ուշադիր հետևում էր այս ամենին, և իրենք գնահատեցին, որ ավելի բարենպաստ պայմաններ ուղղակի չեն ունենալու, և ռիսկերը՝ կապված պատերազմի հետ արդյունքների հետ, իրենց համար նվազագույնն են: Հենց այդ սխալների պատճառով մենք հայտնվեցինք մեկուսացման մեջ», – ասաց նա։

«Եթե ՀՀ իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը, նույն հերթականությամբ՝ իրենց նպատակին հասնելու համար», – նշեց Քոչարյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:26
06 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով
11:30
06 Հոկտեմբերի 2023
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին. դեսպան
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, հայտարարել է է Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոն
11:00
06 Հոկտեմբերի 2023
Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
10:33
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ն Թուրքիայից կախվածության մեջ է հայտնվում. քաղաքագետը`իշխանությունների արտաքին–քաղաքական ուղղվածության մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր
21:06
05 Հոկտեմբերի 2023
Միշելը հոկտեմբերի վերջին Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման հոկտեմբերի վերջին Բրյուսելում
16:20
05 Հոկտեմբերի 2023
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
16:01
05 Հոկտեմբերի 2023
Եվրահանձնաժողովի նախագահ. ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
15:50
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ալիևին ասել է, որ Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ
14:37
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
14:17
05 Հոկտեմբերի 2023
Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին. ընդդիմադիր պատգամավոր
Պատգամավորը նշել է, որ սա ճիշտ այն է, ինչի մասին իրենք տարիներ ի վեր զգուշացնում են, որ միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվելու
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը