Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման» կարիք ունի. Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից

24.10.2020, 21:15
Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման» կարիք ունի. Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից
Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման» կարիք ունի. Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն անթույլատրելի արտահայտություններ է թույլ տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին և պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական ուղղվածությունը։

Այս մասին շաբաթ օրը հայտարարել են Ելիսեյան պալատից` Ֆրանսիայում արմատական իսլամի հետ պայքարի մասին Էրդողանի կտրուկ արձագանքին ի պատասխան, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Նախագահ Էրդողանի խոսքերն անթույլատրելի են։ Վրդովմունքն ու կոպտությունը մեթոդ չեն։ Կոչ ենք անում Էրդողանին փոխել քաղաքական ուղղվածությունը, քանի որ այն վտանգավոր է բոլոր հարցերում», – France-Presse–ը մեջբերում է Ֆրանսիայի նախագահի ադմինիստրացիայի ներկայացուցչի խոսքերը։

Նա պարզաբանել է, որ Ելիսեյան պալատը չի պատրաստվում սկսել «անիմաստ բանավեճ», չնայած «թույլ չի տա վիրավորանքներ»։ Ադմինիստրացիայի աշխատակիցը հայտնել է, որ Ֆրանսիան հետ է կանչում իր դեսպանին Անկարայից` խորհդակցությունների համար Թուրքիայի նախագահի հայտարարությունների կապակցությամբ։

Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման» կարիք ունի։ Նա այս կերպ արձագանքել է իսլամի մասին Մակրոնի արտահայտություններին։ Էրդողանի խոսքով, «իսլամի նկատմամբ թշնամանքի դրսևորումը Թուրքիայի նկատմամբ թշնամանքի դրսևորում է» և «մուսուլմանների նկատմամբ նման իրավախախտումները վկայում են, որ եվրոպական ֆաշիզմը տեղափոխվում է նոր մակարդակի վրա»։–0–