Էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել

27.04.2022, 15:00
Վարչապետի որոշմամբ, էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել
Էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Արզումանյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Արզումանյանը ծնվել է 1982թ.–ի հուլիսի 4–ին։ 2018–2019թթ.–ին զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը։–0–