Բրյուսելում տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հանդիպումը (ՖՈՏՈ)

02.05.2022, 20:53
Բրյուսելում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ. ՖՈՏՈ
Բրյուսելում տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հանդիպումը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:

«Երջանիկ եմ, որ կարողացել եմ ընդունել Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին Բրյուսելում նման ձևաչափով երկրորդ հանդիպման համար», - գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ ՏոյվոԿլաարը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել է, որ Հաջիևի հետ քննարկելու են մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող: «Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանանք Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», - նշել է Գրիգորյանը:

Գրիգորյանի և Հաջիևի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի վերջին Բրյուսելում՝ ԵՄ հովանու ներքո: Ինչպես հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը, «հանդիպումը միտված էր ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծմանը»:

Մի քանի օր անց՝ ապրիլի 6-ի, Եվրախորհրդի նախագահի Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացավ եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:-0-