417.14
4.83
386.42
+16
Եղանակը Երևանում
Հայ

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկխոսության դեսպանորդի նշանակման հարցը

12:53
04 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ բանագնաց նշանակելու հարցը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։

Հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցները կարևորել են նաև Ուկրաինայում ռուսական էսկալացիայի սպառնալիքի հետ կապված համակարգման շարունակականությունը, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար։

2021 թ.-ի դեկտեմբերի 27-ին Չավուշօղլուն հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, հավանական է հունվարին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ-թուրքական երկխոսության գործընթացի շուրջ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն է փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հայկական կողմից բանագնաց է նշանակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը (Փաշինյանի մտերիմը)։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991 թ.-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

1993 թ.-ին Թուրքիան միակողմանի փակեց Հայաստանի հետ իր օդային և ցամաքային սահմանները։ Օդային սահմանը բացվել է 1995 թ.-ին միջազգային հանրության ճնշման ներքո։ Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը։
1991 թ.-ից ի վեր երկկողմ հարաբերությունները կարգավորելու մի շարք փորձեր են արվել, որոնք Թուրքիայի դիրքորոշման պատճառով արդյունք չեն տվել։

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.-ի աշնանը նախաձեռնել է Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ
13:17
15 Մայիսի 2023
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ
11:35
15 Մայիսի 2023
Էրդողանը ստացել է ձայների 49,34%–ը քվեատուփերի 99,86%-ի մշակման արդյունքում. հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50% գումարած մեկ ձայն
Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` քվեատուփերի 99,86%-ի մշակումից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև տարբերությունը նվազել է մինչև 4,35 տոկոսային կետ
11:17
15 Մայիսի 2023
Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. Միշելը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից (ՎԻԴԵՈ)
Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. Միշելը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից. ՎԻԴԵՈ
21:35
14 Մայիսի 2023
Հրապարակվել են Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մանրամասները (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում. ՎԻԴԵՈ
15:59
12 Մայիսի 2023
Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. իրավապաշտպան (ՎԻԴԵՈ)
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարելէ, որ Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. ՎԻԴԵՈ
15:27
11 Մայիսի 2023
ՌԴ–ն Հայաստանից և Ադրբեջանից զուսպ մոտեցում է ակնկալում նոր սրացման ֆոնին. Կրեմլ
Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրը Հայաստանի վարչապետի այցի ժամանակ
13:41
09 Մայիսի 2023
ԱԽ քարտուղարն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին (ՎԻԴԵՈ)
Արմեն Գրիգորյանն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին. ՎԻԴԵՈ
13:14
08 Մայիսի 2023
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
11:25
08 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times
Financial Times–ը հայտնում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև խաղաղ բանակցությունների վերսկսման մասին
15:19
05 Մայիսի 2023
Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. Ալեն Սիմոնյանն` Անկարայում (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը Թուրքիայում հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. ՎԻԴԵՈ