Բելառուսի և Ուկրաինայի սահմանին մեկնարկել են ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները

28.02.2022, 15:30
Բանակցությունները մեկնարկեցին
Բելառուսի և Ուկրաինայի սահմանին մեկնարկել են ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Բելառուսի և Ուկրաինայի սահմանին` Գոմելի շրջանում, մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Բանակցությունների սկզբի հեռարձակումն իրականացվել է ԲելՏԱ գործակալության կայքում, գրում է ՏԱՍՍ–ը։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՌԴ ՊՆ և ԱԳՆ ղեկավարների տեղակալներ Անդրեյ Ռուդենկոն և Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Դոնբասում կարգավորման հարցերով կոնտակտային խմբում ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովն ու արտգործնախարարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին։–0–