413.47
4
386.35
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ, հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է խաղաղության գործընթացում. Փաշինյան

23:21
04 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի-Արմենիա/. 44-օրյա պատերազմից առաջ և անգամ հիմա Ադրբեջանի հիմնական քաղաքականությունը վրեժի քաղաքականությունն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկմանը:

«Ադրբեջանի հիմնական քաղաքականությունը եղել է վրեժի քաղաքականությունը՝ նախքան 2020-ի պատերազմը և նույնիսկ հիմա: Ես նշեցի Ադրբեջանում առկա հայատյացության մասին: Անկեղծ ասած, Հայաստանում մենք երբևէ ադրբեջանատյացություն չենք ունեցել: Այո, խնդիրը կա և մնում է, բայց մենք երբեք չենք ունեցել ադրբեջանատյացություն մեր երկրում»,-ասաց Փաշինյանը՝ չբացառելով ինչ-ինչ առանձին դրսևորումները:

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանում հայատյացությունը պաշտոնական քաղաքականությունն է:

Հայաստանը ճկուն է եղել երկար ժամանակ եղած բանակցային գործընթացում: «Երբ շատ բարդ բանակցությունների արդյունքում ինչ-որ ձեռքբերում է եղել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանն ավելին է պահանջել: Դա մինչև օրս է շարունակվում»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց՝ Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները որոշել են, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

 «Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո: Ադրբեջանի նախագահը սկսեց խոսել ինչ-որ «պատմական» քարտեզների մասին, որոնք իբր պետք է հիմք հանդիսանան սահմանազատման, սահմանագծման համար: Նա ասաց՝ «Երևանը ադրբեջանական հին քաղաք է»: Երևանը ՀՀ մայրաքաղաքն է: Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ նկատմամբ: Եվ հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է խաղաղության գործընթացում: Հայատյացությունն ու վրեժը Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունն են: Ի՞նչ «պատմական» քարտեզների մասին է խոսում Ադրբեջանի նախագահը: Անգամ կես կատակ ասվել է՝ գուցե տեղին կլիներ օգտագործել մեր տարածաշրջանի այն քարտեզները, որոնք Հիսուսի ծննդից առաջ են գոյություն ունեցել: Եվ Հայաստանը 100 տոկոսով համոզված է, որ մենք կարող ենք մատնացույց անել Հայաստանի տարածքն այդ քարտեզների վրա, 100 տոկոսով համոզված ենք, որ ոչ ոք չի կարողանա այդ քարտեզների վրա ցույց տալ Ադրբեջանը»-ասաց Փաշինյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
18 Սեպտեմբերի 2023
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
12:45
17 Սեպտեմբերի 2023
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ մենք ահագին ժամանակ ենք կորցնում և կորցրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով
12:11
17 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը Լեռնային Ղարաբաղի մասով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
15:50
13 Սեպտեմբերի 2023
Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին. Զախարովա
Ռուսաստանի նոր տարածքներում ընտրությունների մասին Ադրբեջանի հայտարարություններն անընդունելի են, հայտարարել է Զախարովան
15:13
13 Սեպտեմբերի 2023
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է պատերազմը Կովկասում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ մտավախությունների ֆոնին
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Կովկասում պատերազմի հավանականությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի մտահոգության ֆոնին
12:53
13 Սեպտեմբերի 2023
Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել, որպեսզի Ադրբեջանը չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքի և տեխնիկայի կուտակումներին
11:24
13 Սեպտեմբերի 2023
«Պետք չէ ՌԴ–ում թշնամի փնտրել։ ՌԴ–ն երբեք չի եղել ՀՀ–ի թշնամին, երբեք չի լինի». Զախարովան բացատրել է Մոսկվաիյ կոշտ արձագանքը Երևանի հայտարարություններին
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան
13:16
12 Սեպտեմբերի 2023
Պուտինը՝ Փաշինյանի նամակի և ՀՀ-ի հետ խնդիրների բացակայության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն նամակ է ուղարկել
10:05
12 Սեպտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը այլ զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
23:13
11 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը բացատրել է, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին
Փաշինյանը հայտարարել է, որ ափսոսում է Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար
23:01
11 Սեպտեմբերի 2023
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. վարչապետ
Փաշինյանը նշեց, որ Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար
18:56
11 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը