440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանական գերության մեջ գտնվում է 4 հայ կին. ՀՀ–ում միջազգային մակարդակով պահանջում են ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը

19:03
15 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ ադրբեջանական գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի և այլ գերիների կապակցությամբ։

Ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետեւանքով, ի թիվս այլնի, շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության8-րդ կետով հստակ սահմանվում է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։ Չնայած նշվածի՝ Ադրբեջանում դեռևս շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ։ Ավելին, հրադադարի հայտարարության ստորագրումից հետո անգամ շարունակվում են գերեվարվել քաղաքացիական անձինք։ Նշված դեպքերից մեկով՝ նոյեմբերի 10-ին գերեվարվել է Մարալ Նաջարյանը, ով գտնվում է Բաքվի բանտում։ 

Ասվածը հաստատվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Իր հերթին, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում է գտնվում առնվազն 4 կին գերի։ Չնայած բոլոր գերիների վերադարձի կամ ազատ արձակման հրամայականին՝ բարձր մակարդակի բանակցություններում հանիրավի չի քննարկվում գերիների հարցը, և Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափում մարդու իրավունքները շարունակվում են ստորադասվել ճանապարհային հանգույցների ապաշրջափակման խնդրին, ինչն ուղղակիորեն անընդունելի է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման տեսանկյունից։ Հարկ է նկատել, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով կարգավորվում են պատերազմի ժամանակ գործող պատերազմի իրավունքը (jus in bello)։ Սա միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով նաեւ այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին։ 

Загружается новость ... "Лево"

Այս առումով՝ կարևոր է ընդգծել 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված երկու՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի երրորդ կոնվենցիայի (Ժնևի երրորդ կոնվենցիա) և «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի չորրորդ կոնվենցիայի (Ժնևի չորրորդ կոնվենցիա) կարգավորումները։ Նշված կոնվենցիաները ոչ միայն անդրադառնում են բոլոր հանգամանքներում և առանց որևէ խտրականության անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահպանմանը, այլև հատուկ կարգավորումներ են պարունակում պատերազմական իրավիճակներում հայտնված կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Ժնևի երրորդ կոնվենցիայի 14-րդ հոդվածով ամրագրված է կանանց նկատմամբ հարգանքի և արժանապատիվ վերաբերմունքի սկզբունքը։ Ժնևի չորրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կանայք պետք է հատկապես պաշտպանված լինեն իրենց պատվի դեմ կատարվող ցանկացած ոտնձգությունից, մասնավորապես՝ բռնաբարությունից, բռնի մարմնավաճառությունից կամ անպարկեշտ հարձակման ցանկացած ձեւից»։ Միաժամանակ, Ժնևի երրորդ կոնվենցիայի 25-րդ հոդվածով սահմանվում է, որ «Այն ճամբարներում, որտեղ տղամարդկանց կողքին գտնվում են ռազմագերի կանայք, նրանք պետք է ապահովված լինեն առանձին ննջասենյակներով»։ Նույն կոնվենցիայով նաև նախատեսվում է ռազմագերիների առողջության պահպանման, ինչպես նաև հիգիենիկ միջավայրի ապահովման կանոնները, իսկ բոլոր այն ճամբարներում, որտեղ պահվում են ռազմագերի կանայք, նրանց համար պետք է տրամադրվեն հիգիենիկ միջավայրի պահմանման համար առանձին հարմարություններ: Իր հերթին, 1974 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտակարգ իրավիճակներում և զինված բախումներում կանանց և երեխաների պաշտպանության մասին» հատուկ հռչակագիրը ևս սահմանում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու այնպիսի միջոցառումների արգելումը, ինչպիսին են կանանց նկատմամբ հետապնդումները, խոշտանգումները, պատժիչ միջոցառումները, ստորացուցիչ վերաբերմունքն ու բռնությունը։ Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությում շարունակվող լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից դրսևորված առանձնակի դաժանության դեպքերը, Ադրբեջանում պարբերաբար շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու ռազմագերիների նկատմամբ ծայրաստիճան դաժան վերաբերմունքը՝ անհրաժեշտ ենք համարում գործուն քայլեր ձեռնարկել բացառելու գերեվարված բոլոր անձանց նկատմամբ հնարավոր իրավունքների խախտման դեպքերը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք. 

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներից՝ երաշխավորել իրենց մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ամրագրված մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ապահովելով կին գերիների պահման պատշաճ պայմանները, այդ թվում՝ սեռական և ֆիզիկական բռնությունից զերծ լինելու իրավունքի պաշտպանությունը։

ՀՀ կառավարությունից՝ գործուն քայլեր իրականացնել՝ գերիների վերադարձի գործընթացի ուղղությամբ»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա