411
5.11
388.18
+16
Եղանակը Երևանում
Հայ

ԱԽ քարտուղարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ռազմագերիների փոխանակումն ու սահմանին տիրող իրավիճակը

12:43
16 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հաղորդում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

«Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին:

Загружается новость ... "Лево"

Սյունիքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին

Նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 11–ին ժամը 24։00–ից Գորիս–Կապան ճանապարհին իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ, կտեղադրվեն մաքսակետեր։ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ քաղաքացիներին ու բեռները Գորիս–Կապան ճանապարհի` Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածից ուղղորդել Կապան–Աղվանի–Տաթև–Հալիձոր–Շինուհայր երթուղով։

Նոյեմբերի 11–ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։

Նոյեմբերի 14–ին ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որ ժամը 00։00–ից Ադրբեջանը անցակետ է տեղակայելու Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով