638.09
7.16
524.92
+10
Եղանակը Երևանում
Հայ

ԱԳ նախարարը ՀՀ–ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր (ՎԻԴԵՈ)

18:49
13 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։    

Նախարար Մնացականյանը շնորհավորեց ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։ 

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով դրա կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարևորությունը։   

Զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ 

Մասնավորապես, անդրադարձ կատարվեց առաջիկա բարձրաստիճան փոխայցերին,  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվեց մարդկանց միջև շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարևորությունը։  

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում նաև Արևելյան գործընկերության 2020թ.-ից անդին օրակարգի համատեղ մշակման շուրջ։ ԱԳ նախարարն անդրադարձավ հոկտեմբերի 9-ին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված երևանյան համաժողովի նախապտրաստական աշխատանքներին։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:42
15 Փետրվարի 2021
Երևանը պատասխանել է Ալիևին. ՀՀ–ի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո
Երևանը պատասխանել է Ալիևին. ՀՀ–ի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո
19:36
12 Փետրվարի 2021
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը
21:57
11 Փետրվարի 2021
Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը
Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը
19:25
10 Փետրվարի 2021
Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին բացել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ
Աբխազիան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել իր տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին
18:47
10 Փետրվարի 2021
ԱԳ նախարար. այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ
ՀՀ ԱԳ արարը հայտարարել է, որ այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ
19:36
09 Փետրվարի 2021
Ադրբեջանի ԶԼՄ–ները նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ–ի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի պատգամավորներ (ՖՈՏՈ)
Ադրբեջանի ԶԼՄ–ները նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ–ի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի պատգամավորներ. ՖՈՏՈ
19:28
05 Փետրվարի 2021
Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին, քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր
Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին, քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր
21:49
03 Փետրվարի 2021
Մակրոնը ռուսերեն է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը (ՖՈՏՈ)
Մակրոնը ռուսերեն է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը. ՖՈՏՈ
15:15
03 Փետրվարի 2021
Երևանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին
Երևանը կոշտ պատասխանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին
13:05
31 Հունվարի 2021
Ի՞նչ են պայմանավորվել Երևանը, Մոսկվան ու Բաքուն. կայացել է 3 երկրների փոխվարչապետերի հանդիպումը
Ի՞նչ են պայմանավորվել Երևանը, Մոսկվան ու Բաքուն. կայացել է 3 երկրների փոխվարչապետերի հանդիպումը
00:40
27 Հունվարի 2021
Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան (ՖՈՏՈ)
Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան. ՖՈՏՈ
11:00
26 Հունվարի 2021
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն Հայաստանի տարածքով երկաթգծի կառուցման տարբերակները
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն Հայաստանի տարածքով երկաթգծի կառուցման տարբերակները