12 երկրներ, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը
12.06.2016,
15:30
Գերմանիայի խորհրդարանը պատմական փաստ որակեց 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ ԳԴՀ–ի հետ միասին այս ոճրագործությունը ճանաչել է 30 երկիր, 164–ը դեռ չեն ճանաչում...
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի խորհրդարանը պատմական փաստ որակեց 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ ԳԴՀ–ի հետ միասին այս ոճրագործությունը ճանաչել է 30 երկիր, 164–ը դեռ չեն ճանաչում...
Բոլորն ունեն իրենց պատճառները` քաղաքականություն, տնտեսություն, իսկ որոշ դեպքում նաև պատմության չիմացություն։
Life.ru–ն ներկայացնում է 12 պետություններից բաղկացած ցանկը և այն, թե ինչպես են նրանք հիմնավորում հայ ժողովրդի ողբերգությունը չճանաչելու իրենց դիրքորոշումը։
1. ԱՄՆ

ԱՄՆ–ի 50 նահանգներից 46–ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանությունն անհիմն պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այն փաստաթղթերով հիմնավորված փաստ է, որն ունի մեծ թվով պատմական վկայություններ։ Փաստերն անհերքելի են։ Անհիմն է պաշտոնական քաղաքականությունը, որը կոչ է անում դիվանագետներին խեղաթյուրել պատմական փաստերը։ Լինելով սենատոր` ես վճռականորեն աջակցում են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը, և որպես նախագահ` ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»։
2. Ավստրալիա

Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ «Ավստրալիայի կառավարությունն ընդունում է, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները կործանարար կերպով են ազդել հետագա սերունդների, նրանց ինքնության, ժառանգության և մշակույթի վրա։ Մենք, սակայն չենք ընդունում, որ այդ իրադարձությունները ցեղասպանություն են»։
3. Իսրայել

Իսրայելի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էմանուել Նախշոնը հայտարարել է, որ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։
«Մենք շատ զգայուն ենք վերաբերվում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած հայ ժողովրդի սարսափելի ողբերգությանը», – ասել է նա և ավելացրել, որ «պատմական բանավեճերն այն մասին, թե ինչպես գնահատել այս ողբերգությունը, մի բան է, և մեկ այլ բան է հայ ժողովրդի սարսափելի ողբերգության ճանաչումը, ինչը շատ ավելի կարևոր է»։
4. Ճապոնիա

Ճապոնիայի գլխավոր հյուպատոս. «Ճապոնիայի կառավարությունը լավատեղյակ է նախորդ դարասկզբին հայ ժողովրդի վերապրած ողբերգության մասին։ Մենք խորը ցավակցություն և սրտակցություն ենք հայտնում զոհերին։ Համոզված ենք, որ այդպիսի ողբերգությունները չպետք է կրկնվեն։ Խոսելով թուրքական կառավարության դիրքորոշման մասին՝ անհրաժեշտ է նշել, որ խոսքը մեկ այլ պետության դիրքորոշման մասին է։ Եթե նույնիսկ գիտենք այդ չարագործության մասին, այնուամենայնիվ, ի վիճակի չենք հասկանալու հարյուր տարի առաջ կատարվածի մանրամասները։ Այսպիսով, չենք կարող մեկնաբանել թուրք կառավարության դիրքորոշումը։ Բայց կուզեի կրկնել, որ գիտենք ողբերգության մասին և արտահայտում ենք մեր սրտակցությունը»։
5. Հնդկաստան

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, որի վրա գրված է. «Մեր հարգանքի տուրքը հայ ժողովրդի ավելի քան մեկ միլիոն նահատակներին, ովքեր կորցրել են կյանքը 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Այս հուշարձանը կանգնեցրել են Կալկաթայի հայրենակիցները 1965 թվականի ապրիլի 24-ին՝ ի նշանավորումն ազգային մեծ ողբերգության հիսուներորդ տարելիցի»։
6. Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հրապարակված փաստաթղթերից. «Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցեղասպանություն է ճանաչում այն իրադարձությունները, որոնք այդպիսին են համարվում միջազգային դատարանների (օրինակ, Սրեբրենիցայի և Ռուանդայի հոլոքոստը) կողմից, և հենց դրանով պետք է առաջնորդվենք ճանաչման հարցում»։
7.Մեքսիկա

Մեքսիկահայ դիվանագետ Արթուրո Սարուխան. «Այս հարցն առայժմ մեքսիկական արտաքին քաղաքականության գերատեսչության օրակարգում չէ, քանի որ Հայաստանն ու Մեքսիկան գործակցության կայուն հիմքեր չունեն և աշխարհագրական առումով հեռու են իրարից, ինչը որոշակի հեռավորություն է ստեղծում երկու երկրներում ընթացող գործընթացների հարցում։ Մյուս կողմից, Մեքսիկայի հայկական համայնքը փոքրաթիվ է և ոչ այդքան կազմակերպված, ինչը նույնպես խոչընդոտում է հայկական շահերի տարածմանը Մեքսիկայում»։
8. Իսպանիա

Իսպանիայի չորս շրջանները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը՝ Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարյան կղզիները և Նավառան: Քաղաքագետ և վերլուծաբան Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան իր ափսոսանքն է հայտնել, որ Իսպանիան չի հետևում այն երկրների օրինակին, որոնք պաշտոնապես ճանաչել են հայերին աշխարհի երեսից վերացնելու փորձը: Նա կարծում է, որ հարկավոր է ավելի շատ պատմել տեղի ունեցած իրադարձությունների մասին, ավելի շատ գրել, թե ինչպիսի անարդար վերաբերմունքի են արժանացել հայերը և այլ քրիստոնյա համայնքներն Օսմանյան կայսրությունում:
9. ՉԺՀ

Չինաստանում գործող հայկական համայնքը կազմակերպել էր միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումները որոշվել էր անցկացնել Նանկին քաղաքում, որը ևս անցել է ցեղասպանության միջով. այդ քաղաքում 1937 թ.-ին ճապոնացիները ոչնչացրել են ավելի քան 300 հազար չինացու:
10. Էստոնիա

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պալատի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնել է, որ «էստոնական իշխանությունները մինչև հիմա պատրաստ չեն ճանաչել Ցեղասպանության փաստը՝ հայ ժողովրդի զանգվածային ոչնչացումը որակելով վերացական «ողբերգություն» բառով»: Այդուհանդերձ, Էստոնիայում անցկացվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել են Հայաստանի դեսպանատան կողմից:
11. Բելառուս

Բելառուսը դեռ պատրաստ չէ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն. «Կարծում եմ՝ մեր տեսակետն այս կապակցությամբ կձևավորվի կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները միջազգային ասպարեզում: Բացի այդ, մինչ այսօր Հայաստանը մեզ չի առաջարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունել: Եթե դա տեղի ունենա, մենք այն կքննարկենք, իսկ մինչ այդ, այս թեման մեզ համար նոր է»:
12. Ուկրաինա

Ռադայի նախկին պատգամավոր Արսեն Ավակովը 2013 թ.-ին դարձել է մի բանաձևի նախագծի համահեղինակ, որը ջարդերն անվանում էր ցեղասպանություն և ապրիլի 24-ը հռչակում Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն Մարդու իրավունքների կոմիտեն այն չընդունեց՝ պարզաբանելով, որ «բանաձևի ընդունումը կամ Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից քննարկումը կարող է հանգեցնել լարվածության Ուկրաինայի արտաքին հարաբերություններում»: -0-