438.65
4.42
404.14
+4
Եղանակը Երևանում
Հայ

Իրանը կարող է հարված հասցնել Դուբային և Իսրայելի քաղաքներին ԱՄՆ-ի կողմից պատասխան գրոհների դեպքում. փորձագետ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

15:48
08 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Իրանը մտադիր է ԱՄՆ-ի կողմից իր տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ կրակ բացելու դեպքում հարված հասցնել ոչ միայն ամերիկյան ռազմաբազաներին, այլև Դուբային, Թել Ավիվին և Հայֆային, նշել է իրանագետ Ահարոն Վարդանյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում:

Փորձագետի մեկնաբանմամբ` իրադարձությունների հետագա զարգացումը կախված է ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերից:

Загружается новость ... "Лево"

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք ԱՄՆ-ի նախաձեռնությամբ այս դիմակայության մեջ ներգրավվեն ՆԱՏՕ-ի ուժերը, իրանագետը նշում է, որ հարցի լուծումը մնում է դաշինքի մասնակից-երկրների ձեռքում: 

«Չնայած նշվում է, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն չէ, բայց Դաշինքում ներառված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան և Թուրքիան, որոնք տիրապետում են մեծ ուժերի և խնդիրներ ունեն ԱՄՆ-ի հետ: Այս հարցը պետք է լուծվի ՆԱՏՕ-ի ներսում, և հիմա բարդ է կանխատեսում անելն ու այդ հարցին պատասխանելը»,- նշեց Վարդանյանը:

 Հիշեցնենք, որ Ամանորից անմիջապես հետո ԱՄՆ–ն հրթիռակոծել է Բաղդադի օդանավակայանն ու սպանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին։

Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ երկիրն ունի Վաշինգտոնից վրեժխնդիր լինելու 13 սցենար։ Ամերիկացիներին գրոհելու դեպքում Դոնալդ Թրամփը խոստացել է հասցնել «արագ և ուժեղ հարված» Իրանի 52 թիրախների նկատմամբ։

Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Սուլեյմանիի սպանության համար հատուցման օպերացիայի մեկնարկի մասին։ Թեհրանը հրթիռներ է արձակել Իրաքի արևմուտքում գտնվող Էյն–ալ–Ասադ և Էրբիլում գտնվող բազաների ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զինվորական համակազմը։ 

Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ «ամեն ինչ կարգին է»։ Fox News հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել է, որ նախնական տվյալներով` ամերիկացիների շրջանում զոհեր չկան։–0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան