ՀՀ նախագահ. ղարաբաղյան հակամարտությունը չի խանգարում Հայաստանին զարգանալ

23.05.2019, 15:05
Նախագահը նշեց, որ հակամարտության առկայությունը չի խանգարում Հայաստանին մասնակցել միջազգային նախագծերում:
ՀՀ նախագահ. ղարաբաղյան հակամարտությունը չի խանգարում Հայաստանին զարգանալ

ԱԼՄԱԹԻ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության մեջ չի խանգարում Հայաստանին մասնակցել ինտեգրացիոն նախագծերում և լինեն հարթակ միջազգային համագործակցության համար: Այդ մասին հինգշաբթի Ալմաթիում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Եվրասիական XVI մեդիաֆորումի ժամանակ։

Եվրասիական մեդիաֆորումն անցկացվում է «Ապագլոբալացում. աշխարհը զարգացման նոր մոդելների որոնման մեջ» խորագրի ներքո:

«Բանակցային գործընթացն ընթանում է ամենաբարձր մակարդակի վրա` Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև», - ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ հակամարտության առկայությունը չի խանգարում Հայաստանին մասնակցել միջազգային նախագծերում:

Որպես օրինակ նախագահը նշեց Հայաստանի հետաքրքրվածությունը «Մետաքսի ճանապարհ» նախագծում, ինչպես նաև հայտնեց չինական կողմի հետ բանակցությունների մասին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Եվրասիական մեդիաֆորումի հիմնադիրներից մեկն է, որն անցկացվում է Ղազախստանում ավելի քան 15 տարի: Ֆորումը դարձել է հեղինակավոր հարթակ եվրասիական տարածքում երկխոսության համար: Ամեն տարի ֆորումը հավաքում է ավելի քան 600 պատվիրակ աշխարհի 60 երկրներից, այդ թվում` քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան դափնեկիրների, գործարարների և փորձագետների:-0-