ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է` հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը. ՌԴ նախագահի օգնական
04.12.2018,
18:48
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով, ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է` հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 6–ին, հետաձգվել է` հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, որը պատրաստվում է ընտրությունների։
Այս մասին, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Загружается новость ... "Лево"
«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որը, վկայակոչելով նախընտրական քարոզարշավը, որն էլ ավարտվում է դեկտեմբերի 9–ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստը չանցկացնել դեկտեմբերի 6–ին», – նշել է նա։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով, այսպիսով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարելու է Վալերի Սեմերիկովը։ Խոսելով նոր գլխավոր քարտուղարի թեկնածության մասին` Ուշակովը նշել է, որ «կան մի քանի տարբերակներ»։
Ուշակովը նաև հայտարարել է, որ մինչև տարեվերջ ՀԱՊԿ նոր գագաթնաժողովը դժվար թե կայանա։–0–