«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին ենթադրաբար Քոչարյանի մասին հարցազրույցի պատճառով

31.07.2018, 16:32
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին ենթադրաբար Քոչարյանի մասին հարցազրույցի պատճառով:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին ենթադրաբար Քոչարյանի մասին հարցազրույցի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին։ 

««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:    

Загружается новость ... "Лево"

ԶԼՄ–ների հաղորդմամբ, Բոստանջյանը ստիպված էր վայր դնել պատգամավորական լիազորություններն այն բանից հետո, երբ մեկնաբանել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը։ Մասնավորապես, factor.am–ին տված հարցազրույցում Բոստանջյանը հայտարարել էր, որ Քոչարյանին կալանավորելու կարիք չկար` նշելով, որ տպավորություն է ստեղծվում, որ հրահանգ է կատարվել, և դա ավելի շատ նման է քաղաքական հետապնդման։ 

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։ 

ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն, եթե պատգամավորական լիազորությունները վայր դնելու հայտարարությունից մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր հայտարարություն է ներկայացնում սեփական դիմումը հետ վերցնելու մասին, ապա խոսնակը հրապարակում է համապատասխան հայտարարություն։

Եթե պատգամավորը հետ չի կանչում իր դիմումը, ապա նրա կողմից լիազորությունները վայր դնելու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում և հրապարակվում է խոսնակի կողմից։ Արձանագրության ստորագրման պահից հրաժարականը համարվում է ընդունված։–0–