ԱՄՆ-ի Կոնգրեսի կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Կոնգրեսի կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և ուղարկել այն Ներկայացուցիչների պալատ: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):
Հայոց ցեղասպանության թիվ 296 բանաձևը քվեարկության կներկայացվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին հոկտեմբերի 29-ին:
Վերջին 30 տարիների ընթացքում դա առաջին անգամ տեղի կունենա:
Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը (Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի արձանագրության հաստատումը) առաջարկվել է հանրապետական կոնգրեսական Ադամ Շիֆֆի կողմից 2019 թ.-ի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որը արտահայտում է Միացյալ նահանգների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին) առաջադրվել է սենատոր Ռոբերտ Մենենդեզի կողմից 2019 թ.-ի ապրիլի 9-ին:-0-