Զատկի և գինու բույրեր․ Երևանում կանցկացվի «Զատիկ գինու փառատոն»

16.04.2025, 13:18
Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ ապրիլի 18–20–ը Երևանում կանցկացվի «Զատիկ գինու փառատոն 2025»–ը
Զատկի և գինու բույրեր․ Երևանում կանցկացվի «Զատիկ գինու փառատոն»

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ ապրիլի 18–20–ը Երևանում կանցկացվի «Զատիկ գինու փառատոն 2025»–ը, հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

Միջոցառումը կանցկացվի Դիանա Աբգարի անվան այգում («Seasons Park»)

Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան համտեսել գինու տարբեր տեսակներ, մասնակցել Զատկի տոնավաճառին, խաղերին և մրցույթներին, կկազմակերպվի նաև ստեղծագործական լաբորատորիա երեխաների և մեծերի համար։

Միջոցառումը կուղեկցվի երաժշտությամբ և պարերով։

Փառատոնը կազմակերպվում է «Հայաստանի Գինիներ» ՀԿ–ի կողմից։