Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ (ՎԻԴԵՈ)
14.04.2025,
14:55
Կրկեսային ներկայացումներով հանդես եկող Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Կրկեսային ներկայացումներով հանդես եկող Վարդանյան եղբայրները դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ Գինեսի նոր ռեկորդ են սահմանել։
Ինչպես նշվում է եղբայրների Instagram–յան էջում, նրանց վարպետությունն ու ճշգրտությունը հիացրել են հանդիսատեսին ու փորձագետներին՝ նրանց դարձնելով պաշտոնական ռեկորդակիրներ։
Եղբայրները այս հնարքով նախկինում ապշեցնում էին հազարավոր հեռուստադիտողների տաղանդների միջազգային շոուներում, իսկ այժմ նրանք ամրապնդել են հաջողությունը՝ դառնալով Գինեսի ռեկորդակիրներ։
«Վարդանյան եղբայրներ» կրկեսը հայտնի է իր գունեղ և բազմաժանր շոուներով։