Սիրուշոն շնորհավորել է Հայկոյի ծննդյան օրն ու լուսանկար հրապարակել (ՖՈՏՈ)
27.08.2024,
13:44
Երգչուհի Սիրուշոն համատեղ լուսանկար է հրապարակել նաև Հայկոյի որդու՝ Արմանի հետ. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 25-ին ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 51 տարեկան։ Երգչի ծննդյան օրը հայ աստղերն իրենց սոցիալական էջերում Հայկոյի հետ համատեղ լուսանկարներ են հրապարակել՝ կից գրառումներով շնորհավորելով նրան։
Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայկոյի ծննդյան օրվան նվիրված միջոցառումից։ Լուսանկարներին կից Սիրուշոն գրել է՝ «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժ եղբայր»։
Կիսված կադրերից մեկում երգչուհին լուսանկարվել է Հայկոյի որդու՝ Արմանի հետ։