3 վնասակար մթերքներ, որոնցով պարբերաբար կերակրում ենք երեխաներին

15.07.2024, 19:37
Երեխաների համար նախատեսված ժամանակակից սննդամթերքը, որը գրավում է գունեղ փաթեթավորմամբ և համային որակներով, կարող է պարունակել վտանգավոր բաղադրիչներ
3 վնասակար մթերքներ, որոնցով պարբերաբար կերակրում ենք երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեխաների համար նախատեսված ժամանակակից սննդամթերքը, որը գրավում է գունեղ փաթեթավորմամբ և համային որակներով, կարող է պարունակել վտանգավոր բաղադրիչներ։ Վնասակար մթերքների ցանկում են հյութերը, յոգուրտներն ու փաթիլներով նախաճաշերը, գրում է Marie Claire ամսագիրը։

Հյութեր

сок дети завтрак.jpg

Գրեթե բոլոր հյութերը պարունակում են մեծ քանակի շաքարավազ, ինչը նվազեցնում է նրանց օգտակար հատկությունները։ Դրանց փոխարեն խորհուրդ է տրվում երեխաներին տալ թարմ միրգ, որը հարուստ է բջջանյութով։

Յոգուրտ

девочка десерт йогурт

Չնայած յոգուրտը պրոբիոտիկների և օգտակար վիտամինների (կալցիում, կալիում, վիտամին B6 և մագնիում) աղբյուր է, այն կարող է պարունակել մեծ քանակի շաքարավազ, ինչը նվազեցնում է յոգուրտի օգտակար հատկությունները երեխաների առողջության համար։ Կարևոր է ընտրել մթերքներ, որոնցում չկան արհեստական քաղցրացուցիչներ և դրանց ավելացնել թարմ մրգեր և հատապտուղներ։

Փաթիլներ

хлопья дети завтрак.jpg

Չնայած փաթիլներով նախաճաշերը համարվում են արագ և սննդարար, կարող են պարունակել մեծ քանակի շաքարավազ և քիմիական հավելումներ, ինչի հետևանքով դառնում են պակաս օգտակար երեխաների համար։

Առավոտյան ժամանակ տրամադրեք սովորական վարսակ պատրաստելու համար, որին կարելի է ավելացնել միրգ կամ ամբողջահատիկով տոստեր։

Փորձագետները կոչ են անում ծնողներին ուշադիր ուսումնասիրել երեխաների համար նախատեսված սննդի բաղադրությունը և ընտրել այն տարբերակները, որոնք չեն պարունակում հավելումներ և շաքարավազ, ինչը նպաստում է երեխաների առողջ աճին և զարգացմանը։