Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը նշել է թոքաբորբի ռիսկն ավելացնող տարածված դեղերը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը նշել է, որ օմեպրազոլը և մետոտրեքսատը տարածված դեղամիջոցները մեծացնում են թոքաբորբի ռիսկը, հայտնում է chita.tsargrad.tv–ն։
Կան դեղամիջոցներ, որոնք կարող են հրահրել թոքաբորբի զարգացում։ Այս մասին զգուշացրել է բժիշկ, «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։ Վտանգավոր, բայց տարածված դեղերի ցանկում են հայտնվել օմեպրազոլը և մետոտրեքսատը:
Օմեպրազոլը ամենից հաճախ օգտագործվում է ուտելուց հետո տհաճ զգացողությունից, առավել հաճախ այրոցից ազատվելու համար։ Մինչդեռ մետոտրեքսատը հաճախ նշանակվում է արթրիտի և քիմիաթերապիայի դեպքում: Բժշկի խոսքով՝ հորմոնալ դեղերը նույնպես բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա։
Մյասնիկովն ասում է, որ այս դեղամիջոցն ընդունող պացիենտների մոտ թոքաբորբն ավելի հաճախ է զարգանում, քան այն չօգտագործողների մոտ։ Թվարկված դեղամիջոցները կարող են հանգեցնել թոքաբորբի ոչ վարակիչ ձևի։