Ինչպե՞ս հրաժարվել շաքարից, ե՞րբ քաղցր ուտել. բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը՝ սննդի մեջ պարունակվող թաքնված շաքարների մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Շաքարի դեմ պայքարը առողջացման ճանապարհ է:
Պետք է գիտակցաբար հրաժարվել շաքարավազից, բայց քաղցրից հրաժարվել պետք չէ, պարզապես այն չպետք է փոխարինի նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին:
Շաքարին փոխարինիչները նույն շաքարն են, ինչպես պարզել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը՝ վերջին հետազոտության արդյունքները հրապարակելով: Ցանկացած փոխարինիչներ նույն շաքարի արդյունքին են հանգեցնում:
Բժիշկ, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է սննդի մեջ պարունակվող թաքնված շաքարների թեմային, այն հարցերին, թե արդյոք պետք է հրաժարվել շաքարից և ինչ հետևանքներ է թողնում շաքարը օրգանիզմի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում