Եգոր Կրիդը հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
23.09.2024,
13:43
Երգիչն անվասայլակի վրա նստած լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուս ռեփեր Եգոր Կրիդը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում նստած է հաշմանդամների համար նախատեսված անվասայլակի վրա, գրում է peopletalk.ru-ն։
Ռեփերը պատմել է, որ գիշերն անցկացրել է հիվանդանոցում՝ ոտքի վնասվածքի պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել արտիստի մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանման հրապարակում։ Նա գրել է, որ աջ ոտքի հարվածի հետևանքով է հիվանդանոցում հայտնվել։
«Ես ուղղակի կոտրեցի ծունկս։ Կանգնել եմ երկու ոտքի վրա և հասկացել, որ աջ ոտքս հենել չի ստացվում։ Սկսեցի մտածել, որ գոնե հիմա ծնկիս հետ ծանր բան պատահած չլինի, քանի որ երկու օրից համերգ ունեմ»,- կիսվել է Եգորը։
Առայժմ ռեփերի մոտ ախտորոշվել է ծանր վնասվածք, նրան ՄՌՏ հետազոտություն է սպասվում։