Երևանում հրդեհ է բռնկվել խոշոր սուպերմարկետների ցանցի ֆուդ կորտի տանիքում
22.10.2020,
10:19
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 22-ին, ժամը 08։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։13-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-