Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Hyundai–ի վարորդը մահացել է, բեռնատարի վարորդը՝ հոսպիտալացվել

14.03.2025, 15:21
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Hyundai–ի վարորդը մահացել է, բեռնատարի վարորդը՝ հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, մարտի 13-ին, ժամը 20.18-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 98-րդ կմ-ին միմյանց են բախվել «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» բեռնատարը։

Մեքենայի վարորդը՝ 54-ամյա Տիգրան Պ․-ն, մահացել է, իսկ բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: