Սարսափելի ավտովթար. բեռնատարը գետնին է հավասարեցնում 2 ուղևորով մեքենան (ՎԻԴԵՈ)

19.06.2020, 16:05
Սարսափելի ավտովթար. բեռնատարը գետնին է հավասարեցնում 2 ուղևորով մեքենան. ՎԻԴԵՈ
Սարսափելի ավտովթար. բեռնատարը գետնին է հավասարեցնում 2 ուղևորով մեքենան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Չինական Ֆուցզյան նահանգում օրերս սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է life.ru-ն: 

Загружается новость ... "Лево"

Սպիտակ մեքենայով վարորդը կանգ է առնում լուսացույցի մոտ՝ բավականաչափ տարածք թողնելով իր և բետոնի խառնիչի միջև՝ չցանկանալով տհաճ դրության մեջ ընկնել: Սակայն դրան խանգարում է կանաչ բեռնատարի վարորդն, ով մեծ արագությամբ մխրճվում է սպիտակ մեքենայի մեջ, այն առաջ մղելով ճանապարհի վրա և մխրճվում բետոնի խառնիչի մեջ:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով, թեթև մարդատար մեքենայի ղեկին կին-վարորդ էր, ուներ մեկ ուղևոր: Զարմանահրաշն այն է, որ վերջիններս հրաշքով կենդանի են մնացել և լուրջ վնասվածքներ չեն ստացել, որոնցով էլ հոսպիտալացվել են: Ներկայումս նրանց վիճակը գնահատվում է կայուն: Դեռևս հայտնի չէ, թե ինչու է բեռնատարի վարորդն այդպես վարել իր մեքենան: -0-