Փողոցը չթույլատրելի հատվածով անցնող ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ կազմվել է իրավախախտման արձանագրություն (ՎԻԴԵՈ)

19.04.2025, 10:18
Սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով․ ՎԻԴԵՈ
Փողոցը չթույլատրելի հատվածով անցնող ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ կազմվել է իրավախախտման արձանագրություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 17-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ 

ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է նրանց ինքնությունը։ 

ՆԳՆ–ից հայտնում են, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։